Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:
Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։
https://www.facebook.com/Armpresident/videos/687248495068215/
Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր շուրջ 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ