Հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր բազմաթիվ տիտղոսներին ավելացրեց նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոնի ոսկե մեդալը:
Ճերմակ Արջն այսօր Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի եզրափակչում գոտեմարտեց մրցագորգի տերերից Ալեքսանդր Գրաբովիկի հետ ու հաղթեց 5:0 հաշվով՝ մրցակցին ոչ մի շանս չթողնելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ