Aravot.am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել՝ հունիսի 20-ին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից վերադառնալուց հետո հայաստանյան իր այցի մասին որոշակի մեկնաբանություններ էր արել:
Սուրեն Սարգսյանը, որն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե չունենք հայ-ամերիկյան օրակարգ, ասել էր. «Բոլթոնը եկել էր Հայաստան, հետ էր գնացել, խնդում էր մեր վրա, ասել էր իրենք երեւի չեն հասկացել ես ով եմ, գնացել եմ Հայաստան, ինձ տարել են անվտանգության խորհրդում պրեզենտացիա են արել, թե ոնց են իրանք հեղափոխություն արել»:
Պարոն Սարգսյանից հետաքրքրվել էինք՝ որտե՞ղ է պարոն Բոլթոնը նման պնդում արել: Ի պատասխան, Սուրեն Սարգսյանը փակագծեր չբացեց, ասաց. «Ինչ-որ կարող էի ասել այդքանը, մանրամասներ չեմ կարող ասել: Ինչ-որ ինձ բառացի փոխանցել են այդքանն եմ ասում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ