Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ շերտով փռված ասֆալտը քերվում է և լցոնվում է նոր ասֆալտով

Հունիս 30,2019 13:07

Երևան համայնքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցով 27.06.2019թ․ երթեկելիս ականատես եղա, թե ինչպես էր քերվել վերոնշյալ բարեկարգ փողոցի ասֆալտի մոտ կեսը և այդ քերված ասֆալտին առավոտյան լցված զանգվածն այդպես էլ մնաց մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ ստեղծելով անհարմարություններ երթևեկության մասնակիցների համար։

Վերադառնալիս ահազանգեցի Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ ու ստացա շին․ բարեկարգման վարչության աշխատակցի պատասխանը, որն, ըստ էության, ոչնչի մասին էր։ Ահազանգեցի ՀՀ կառավարության թեժ գիծ, որտեղից այս անգամ ևս ստացա միևնույն՝ անճար պատասխանը, սակայն նույն և ավելի ցավոտ «քաղաքակիրթ թալանի» ականատեսը եղա 29.06.2019թ. Դավթաշեն վարչական շրջանում, որտեղ բարեկարգ ասֆալտը քերվում էր ու կարկատվում։

Կրկին ահազանգեցի Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ ու կրկին ստացա ոչինչ չասող պատասխան, որի վերաբերյալ ահազանգեցի ՀՀ կառավարության թեժ գիծ, որտեղից այս անգամ ևս ստացա միևնույն՝ անճար պատասխանը։

Այսպիսով՝ օգտվելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված կարծիք արտահայտելու իմ իրավունքից՝ կարծում եմ, որ հնից ոչնչով չտարբերվող «Նոր Հայաստանում» բարու, սիրո, համերաշխության ու ժողովրդավարության քողի տակ իրականացվում է դասական քաղաքակիրթ թալան, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում ակնառու են նախկինից ավելի կատարելագործված չարաշահումներ։

Մասնավորապես Երևան համայնքում ներկայումս իրականացվում է թալան՝ ասֆալտապատման տեսքով՝ անհարթություններ, փոսեր նույնիսկ խորը ճաքեր չունեցող, բոլորովին վերջերս ամբողջ շերտով փռված ասֆալտը քերվում է մինչև 1000 ք/մ և ավելի մակերեսով, և լցոնվում է նոր ասֆալտով, ու դա այն դեպքում, երբ իրենց իսկ պնդմամբ երկիրը ժառանգել են թալանված վիճակում։

Այստեղից հետևություն՝ մի՞թե թալանված էր միայն բարեկարգ ճանապարների մի շերտ ունեցող բարեկարգ ու որակյալ ասֆալտը, որը պետք է քանդվեր և որակազրկվելու նպատակով կարկատվեր՝ այն էլ անձրևային եղանակին․․․

Արկադի ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

https://www.facebook.com/arkadi.galstyan.56/videos/442598763205520/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930