Անցած շաբաթ ներկայացրեցի կուբայական հանրահայտ «Մոխիտո» կոկտեյլը, այսօր առաջարկում եմ մեկ այլ, նույնքան հայտնի կոկտեյլի բաղադրատոմս՝ կրկին Կուբայից՝ «Կուբա լիբրե», թարգմանաբար՝ ազատ Կուբա, որը ավանդաբար խմում են այդ երկրում՝ անկախության տոնի առթիվ:
Այս կոկտեյլը նույնպես, ինչպես «Մոխիտոն», մատուցվում է մեծ, երկար բաժակով եւ համարվում է highball՝ խմիչք, որն իրենից ներկայացնում է սառույցի, փոքր բաժին ալկոհոլի եւ մնացածը՝ ոչ ալկոհոլային զովացուցիչի համակցություն: Ասեմ ավելին, բարմենները highball-ը կոկտեյլ չեն կոչում, քանի որ կոկտեյլը, ի տարբերություն highball-ի, տարբեր ալկոհոլային խմիչքների համակցություն է: Իսկ Մոխիտոն, Կուբա լիբրեն եւ մի շարք այլ խմիչքներ long կամ talk drink են համարվում, այսինքն՝ երկար, զրույցների համար նախատեսված, մեծ բաժակով մատուցվող ոչ շատ թունդ խառնուրդներ:
Անհրաժեշտ մթերքները
Կարդացեք նաև
Կուբայական ոսկեգույն ռոմ (կարող եք սպիտակ ռոմ էլ վերցնել)- 1 բաժին
«Կոկա կոլա»- 2 բաժին
Լայմ-2 կտոր
Սառույց
Պատրաստման եղանակը
Երկար բաժակի մեջ լցնել սառույց՝ գրեթե ողջ բաժակով մեկ: Լայմի կտորները մասնակիորեն ճզմել մեջը, եւ մնացածն էլ գցել բաժակի մեջ, խառնել: Ավելացնել ռոմը, ապա կոլան եւ մատուցել:
Բարի ախորժակ եւ հաճելի զրույցներ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ