«Ռազմինֆո» – Հունիսի 28-ին Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված արդեն թվով 2-րդ ռազմաբազան: Առաջինը շահագործման էր հանձնվել այս տարվա մարտին:
Շահագործման հանձնելու մասին հայտնել է Ադրբեջանի ՊՍԾ կայքը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը:
Ըստ մեր դիտարկումների՝ բազան տեղակայված է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4 կմ հեռավորության վրա, շինարարական աշխատանքները սկսվել էին նախորդ տարվա աշնանից: Ինչպես առաջինի, այնպես էլ այս ռազմաբազայի դեպքում զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:
Ռազմական նշանակության կառույցներից բացի, հարևանությամբ հիմնովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի շենք:
Կարդացեք նաև
Ավելացնենք, որ ՊՍԾ-ի՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները բանակի ստորաբաժանումների փոխարեն հսկելու պարտականությունը ստանձնելուց հետո՝ 2018-ի աշնանից, այդ հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը: Սահմանի այդ հատվածում կատարված աշխատանքներից մի քանիսը կարող եք տեսնել այստեղ: