Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել է Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի արծաթե մեդալը:
Տեղում աշխատող լրատվամիջոցների փոխանցմամբ, աշխարհի չեմպիոն, ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ վիճելի մրցավարությամբ եզրափակիչ գոտեմարտում Չալյանը պարտվել է միավորների 6:7 տարբերությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ