Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ այցելել է Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին։
Նախարարը ծանոթացել է Կարապետյանի առողջական վիճակին։ Վերջինս իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ