Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտում հանդիպում-քննարկում է ունեցել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների տնօրենների հետ։
Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է կառավարության ընդունած վերջին որոշումը՝ առողջապահության նախարարությանը 12 միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ։
Նախարարը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը և փոփոխությունները, որոնց ուղղությամբ բաշխվելու է հատկացված գումարը, ապա նշել, որ օր առաջ պետք է սկսել կիրառել դրանք և ծառայությունները մատուցել այնպես, ինչպես պահանջում է կառավարության որոշումը։
Հատուկ շեշտվել է, որ պետք է հնարավորինս բացառել անհիմն հոսպիտալացման դեպքերը, աշխատավարձերի հաշվարկներն իրականացնել բացառապես առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների հիման վրա, հիվանդներին ապահովել անհրաժեշտ դեղորայքով:
Կարդացեք նաև
Այնուհետև տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց մտահոգող հարցերը և ստանալ պատասխաններ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝
- «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին հատկացված լրացուցիչ 5.1 մլրդ դրամը կուղղվի`
1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,
2) սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկականծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցողշահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Միջոցները կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը,
3) մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը:
Այս փոփոխություններից կօգտվի 500 հազար մեր քաղաքացիներ՝ ի հավելումն այն 230 հազարի, ում այս բարելավված փաթեթը տրամադրվեց տարեսկզբին:
- «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկականօգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև կփոխհատուցվի մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը: Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահասերեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկմանիրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն:
- «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրի կատարմանն ուղղելով 1.2 մլրդ դրամ:
- «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։ Տարվա սկզբից մեկնարկած այս ծրագիրը հաջողությամբ ընթանում է, սակայն հավելյալ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել և ամեն կորսված օրը կարող է լինել որոշիչ: Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 900 մլն դրամ։
- «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկականօգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադներիթիվը, մասնավորապես` Երևանում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտը ամենաշատն է։ Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ։
- Գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «ՍուրբԳրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի։ Այս նպատակով կծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։
- ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» շենքային պայմանների համապատասխանեցումմիջազգային ՋԴՓ ստանդարտներին, որպեսզի պետական կարիքների համար ձեռք բերվող դեղորայքը պահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Այս նպատակով նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ծախսեր։
- Նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոններիվերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկական կենտրոնի կառուցման համար, որի համար կծախսվի շուրջ 450մլն դրամ։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ