Լրահոս
Օրվա լրահոսը

Եվտուշենկովը բացատրել է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը մնացել «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

Հունիս 29,2019 17:30

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվող Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ընկերության տնօրենների խորհրդի կազմում, քանի որ ընկերությունը կարծում է, որ նրա դեմ դատական գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի:

«Դուք գիտեք, որ բազում տարիներ մեր տնօրենների խորհրդի անփոխարինելի անդամ է եղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր, ինչպես դուք գիտեք, նա նորից կալանավորվել է: Մենք համարել ենք, որ նախ չկա մեղադրանք, երկրորդ, գործընթացը ակնհայտորեն քաղաքական է: Մենք որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս որ նա համաձայնություն է տվել այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր, քանի որ կարծում ենք, որ դա ճիշտ է»,- ասել է Եվտուշենկովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930