ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։
Այս համատեքստում հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու քաղաքական խորհրդակցությունները:
Կարդացեք նաև
ՀՅԴ