Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 8 անձ

Հունիս 29,2019 15:21

Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։

Քիչ անց ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930