Ներգնա եւ արտագնա տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանն այսօր լրատվամիջոցներին տեղեկացրեց, թե հայ զբոսաշրջիկների համար Վրաստանից հետո որ երկրներն են նախընտրելի:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մեր հայրենակիցների համար Վրաստանից հետո որպես հանգստի անցկացման երկրորդ գերակա ուղղություն մնում է Եգիպտոսը: Ուղղակի այս տարի վաճառքի տարբերակում է տեղի ունեցել՝ կապված առաջարկի եւ պահանջարկի փոփոխության հետ: Այս տարի առաջարկն ավելի շատ է, քան անցած տարի: Այդ պատճառով, բացի կանոնավոր չվերթներից, որ եղել են, ավելացել են մի քանի չարտերային չվերթներ: Մրցակցությունը բարձրացել է, առաջարկը՝ շատացել, որի արդյունքում արժեքներն ավելի մատչելի են դարձել: Ուղղակի գնանկումները տեղի են ունենում չվերթներից մի քանի օր առաջ: Սակայն չենք կարող հստակ նշել, որ գնանկում անպայման կլինի: Դա կապված է չվերթների հագեցվածության հետ: Այնպես որ մեր հայրենակիցները կարող են այս տարի ավելի մատչելի գներով ճանապարհորդել դեպի Եգիպտոս»,-ասաց նա:
Խոսելով եվրոպական երկրների մասին՝ Մարինա Ավետիսյանն ասաց, որ մեր հայրենակիցներն այս տարի ավելի շատ նախընտրում են Հունաստանը, Իտալիան եւ Իսպանիան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ