Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հեղափոխության եւ Փաշինյանի մասին «ռոլիկներ» արեցի, այդքան հայհոյանք իմ հանդեպ անգամ բանակում չէի լսել». Սերգեյ Դանիելյան

Հունիս 29,2019 14:51

«Ես մեդիայից բավականին հեռու եմ եղել, թատրոնի դերասան եմ, հեռուստանախագծերի եմ մասնակցել, բայց երբեք չեմ կարողացել թատրոնում մարդկանց վրա ազդել այնպես, ինչպես սոցցանցում»,-«Թվապատում 2019» մեդիա-համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց որպես բանախոս հրավիրված դերասան Սերգեյ Դանիելյանը, որը հայտնի է «ֆեյսբուքյան» ուղիղ եթերներում Նիկոլ Փաշինյանին նմանակելով: «Երբ սկսեցի ուղիղ եթերներ անել, կամ՝ «Դիվադադարները», զգացի, որ խոսքս տեղ է հասնում: Օրինակ՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունը»… հապավումը դե չարտասանեմ»,-ակնարկեց Սերգեյ Դանիելյանը:

Նա ասաց, որ մեծ կարեւորություն է տալիս «Ժուկով-ժամանակով՝ Նիկոլի թվին» արտահայտությամբ սկսվող իր հայտնի տեսանյութերին. «Դրանցից մեկից հետո չորս արվեստագետ մեդալները հանձնեցին եւ հրաժարվեցին «վաստակավոր»-ի կոչումից: Այսինքն, ուղերձները տեղ են հասնում: Ճիշտ է, ինձ շատերն ասում են, որ գուցե խուլիգան եմ, բայց ես սկզբունք ունեմ՝ մարդկանց անունները չեմ տալիս, չեմ մտնում անձնական դաշտ, չեմ վիրավորում ընտանիքի անդամներին, այլ երեւույթն եմ ծաղրում»:

Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ նաեւ սոցցանցում իր կերպարին. «Երբ հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի մասին «ռոլիկներ» արեցի, այդքան հայհոյանք իմ հանդեպ անգամ բանակում չէի լսել: «Սքրինշոթ» արեցի, դրեցի պատիս: Այդպես համ ցույց ես տալիս, թե հասարակությունն ինչպիսին է, համ էլ քեզ «զաբավլյայետ»: Բայց ինձ հայհոյելն անիմաստ է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930