Բելառուսի մայրաքաղաքում ընթացող 2-րդ ամառային Եվրոպական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց 1/8 եզրափակչում եւ առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազի Նադարեիշվիլու նկատմամբ: Հաջորդ փուլում «Ճերմակ Արջի» մրցակիցը ավստրիացի Դանիել Գաստլն է:
Մեկնարկային գոտեմարտում անսպասելի անհաջողության մատնվեց 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը պարտվեց ուկրաինացի Ժան Բելենյուկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ