Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք «Ֆեյսբուքի» գերին ենք». Արսեն Թորոսյանը խոստովանեց, թե ինչից է վախենում

Հունիս 29,2019 14:18

«Եկավ պահ, երբ հասկացա, որ «Ֆեյսբուքով» ասելիքս միայն ընկերներիս չպետք է տեղ հասցնեմ: 2015թ.-ի նոյեմբերին բացել եմ «ֆեյսբուքյան» public էջս, այդ ժամանակ դեռ նախարար չէի, հանրային դեմք չէի, բայց բժիշկ էի՝ ԲԿ էի ղեկավարում, եւ ուզում էի ասելիքս, հիմնականում՝ քննադատական, տեղ հասցնել իշխանությանը: Այդպես սկսեցի հավաքել հետեւորդներ՝ դաշտս ավելացնելու նպատակով»,-«Թվապատում 2019» մեդիա-համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց որպես բանախոս հրավիրված ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա ունեմ 101 000 «լայք» եւ դրանից ավելի շատ հետեւորդներ: Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները եղել են հիմնականում «ֆեյսբուք» սոցցանցի միջոցով: Ես, վարչապետը կամ կառավարության այլ անդամներ իրենց ասելիքն ասելու համար չեն սպասում մամուլի ասուլիսի: Չենք սպասում, որ լրագրողը գա հարցազրույցի. եթե ասելիք ունենք, միանգամից ասում ենք»,-նշեց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ասելիքը տեղ հասցնելու համար «ֆեյսբուքն» օգտակար է, նաեւ՝ տրամադրություններ փոխելու առումով. «Երբեմն փորձում եմ «ֆեյսբուքով» «կաթեցնել» ասելիքս՝ նախապես ծրագրելով այն: Ճիշտ է, երբեմն բարկացած բաներ եմ գրում, բայց անգամ ծրագրում եմ, թե երբ հրապարակում անեմ, որպեսզի ավելի շատ մարդ նայի այն: Աշխատում եմ հրապարակումներով շատ չձանձրացնել, որպեսզի ինձանից չհոգնեն»: Նախարարը նշեց՝  եթե ավելի շատ ոչ թե ասելու, այլ ցույց տալու բան կա, ապա դիմում է Instagram-ի օգնությանը: Ապա Թորոսյանն անկեղծացավ. «Երբեմն մոտս վախ է առաջանում՝ ի՞նչ է լինելու, եթե մի օր հանկարծ «Ֆեյսբուքը» չաշխատի: Ո՞նց ենք բացը լրացնելու այդ միջոցներով: Այդ վախն ինձ անհանգստացնում է այն առումով, որ մի օր իրոք կարող ենք կանգնել կոտրած տաշտակի առաջ: Մենք «Ֆեյսբուքի» գերին ենք, նա չպետք է մեզ այդքան գերի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930