Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է:
Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել գնդակներ և մարզագույք. այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով մարզադպրոցի սաների և մարզիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու հարցը, հավելելով, որ Վարդենիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքները, ինչն ուղղված է զարգացնելու մանկապատանեկան ֆուտբոլը Վարդենիսում և հարակից գյուղերում:
Հ.Գ Ներկայումս Վարդենիսի N 1 մարզադպրոցի 8 խմբերում ընդգրկված են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ: Նախապատրաստական չորս խմբերում մարզվում են 7-ից 12 տարեկան, ուսումնամարզական չորս խմբերում՝ 13-ից 16 տարեկան պատանի ֆուտբոլիստներ: 2018 թ. մարզադպրոցի մինչև 16 տարեկանների հավաքական թիմը ՀՀ մարզադպրոցների Հանրապետական առաջնության մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: «Անդրանիկ-05» թիմը մինչև 14 տարեկանների Հայաստանի 2018-2019թ.թ. առաջնության Բ խմբում նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի 2019-2020թ.թ. առաջնությանը մարզադպրոցը հադես է գալու 2 թիմերով:
Կարդացեք նաև
ՀՖՖ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ