Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթևեկել է կամ երթևեկում է փողոցներով․ «Փաստ»

Հունիս 29,2019 12:49

Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով նրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառմանքննական ստորաբաժանում և այնտեղ ստանային իրենց օրինական պետհամարանիշը: Սակայն մաքսատներից ոստիկանական կետերը հանել են: Մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան:

Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենց ԻՀԿ-ն ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացել է, որ այս տարվա առաջին վեց ամիսների դրությամբ մեքենաների ապահովագրություն կատարել է 50-60 հազար ավտոմեքենա, որոնցից 4000-ը՝ առանց պետհամարանիշի՝ VIN կոդի հիման վրա: «Ստացվում է, որ առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթևեկել է կամ երթևեկում է փողոցներով: Գուցե վարորդների մի մասն, օրենքին քաջատեղյակ լինելով, մեքենան չի շահագործել, բայց ապահովագրել է»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930