Երկու տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 31-րդ նիստը:
Իր ելույթում Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը կարևորել է նիստը հայ-ռուսական գործակցության համատեքստում:
«Առանձին կցանկանայի շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որը պաշտպանեց Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ»,- ասել է Վորոբյովը:
Նա նաև կարևորել է խորհրդարանականների կապը հասարակության և այնպիսի կառույցների հետ, որոնց գործունեությունն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ