Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմ սկսելու կողմնակիցների թիվը մեծ չէ դաշնակից երկրների շարքում․ «Ամերիկայի ձայն»

Հունիս 29,2019 12:10

«Ամերիկայի ձայն» – Մինչեւ Մեծ քսանյակի գագաթաժողովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների միջեւ անցկացված երկօրյա հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարք Էսփերը ասել է, թե «Իրանի վարչակարգը Մերձավոր Արեւելքում քաոս ու հակամարտություն է սերմանում անցած 40 տարիների ընթացքում, ինչը հարկավոր է կանգնեցնել»:

Նրա խոսքերով, Իրանի թշնամական գործողությունները միջազգային խնդիր են: Այդ գործողություններից է նա համարում միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ձգտումը, բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրը, միջազգային ահաբեկչությանն աջակցությունը եւ Արաբական ծովում, Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծովածոցում ազատ նավարկությունը խոչընդոտելու ջանքերը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Իրանն անցյալ շաբաթ ոչնչացրեց ԱՄՆ-ին պատկանող անօդաչու մի ինքնաթիռ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հիշեցնում է Իրանի հետ առանց նախապայմանների բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: «Եվ դա մեր դաշնակիցների կողմից մի ուղերձ էր այն մասին, որ մենք կողմ ենք լարվածությունը մեղմելուն, երբ իրադրությունն իրոք դարձել է շատ պայթյունավտանգ»,- ասում է գլխավոր քարտուղարը:

Իրանի դեմ ռազմական գործողությունների փոխարեն տնտեսական պատժամիջոցներն ավելի խստացնելու Վաշինգտոնի քայլը վերլուծաբան Բրայըն Հուքը համարում է ամենաճիշտ քայլը: Նրա խոսքերով, այս եղանակն իրեն արդարացնում է, քանի որ ասում է նա, այն կրճատում է Իրանի վարչակարգի ու նրա աջակից ուժերի եկամուտները:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին հայտարարում է, որ ԱՄՆ-ը զենքի ուժ է փորձում բանեցնել դոլարի միջոցով եւ դոլարի միջոցով է ուզում իր քաղաքականությունը կիրառել ընդդեմ մյուս երկրների:

Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմ սկսելու կողմնակիցների թիվը մեծ չէ դաշնակից երկրների շարքում: Իսկ ԱՄՆ-ի ներսում իրականացվում են քայլեր, որպեսզի պատերազմ սկսելու որոշումը կախված չլինի նախագահից: Օրենսդիրները փորձում են ընդունել օրենք այն մասին, որ պատերազմ հայտարարելու որոշումը նախ պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. v.k says:

    Իրանի վարչակարգը Մերձավոր Արեւելքում քաոս ու հակամարտություն է սերմանում

    Իրան՞ը ոչ ԱՄՆը.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930