Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«5 տարեկան երեխային սպանելու մասին խոսակցությունների շարքից է». Ալումյանը՝ «Մարտի 1-ի» գործով նոր բացահայտումների մասին

Հունիս 29,2019 11:20

«Մարտի 1-ի»  գործով մեղադրյալ ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նույն գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի պնդումները, թե «Մարտի 1-ին»  սպանվածների թիվը 10-ից ավելի է, առաջիկայում այլ բացահայտումներ կունենանք, համարում է Սեդա Սաֆարյանի ենթադրություն:

«Նույն աղբյուրներից են երեւի, որոնք որ մարտի մեկի ցերեկը ժողովրդին համոզում էին, որ առավոտ շուտ օպերայի մոտ ոստիկանները հինգ տարեկան երեխայի են սպանել, այդ նույն աղբյուրներից է»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ որեւէ վերլուծության արդյունքում հնարավոր չէ  նույնիսկ նման ենթադրություն անել. «Նման ենթադրություն ինձ մոտ չի ծագել»:

Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի մեկ այլ պնդման, թե Բաղրամյան 26-ի գաղտնի շտաբից բացի, մարտիմեկյան իրադարձություններից հետո եւս մեկ գաղտնի շտաբ է եղել գլխավոր դատախազությունում, Հայկ Ալումյանն ասաց. «Դա նույնպես հինգ տարեկան երեխային սպանելու մասին խոսակցությունների շարքից է, ես դրանք չեմ տարանջատում»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքով չեզոքանում  է նրա կողմից վկաների վրա ազդելու հավանականությունը, Հայկ Ալումյանն ասաց. «Երբ օրենքն ասում է՝ ազատության մեջ գտնվելով կարող է այս անել կամ այն անել, նկատի չունի, որ նա ունակ է  անել, այլ նկատի ունի՝ ենթադրվում է, որ կանի, կարող է բառն ունի երկու իմաստ, օրինակ՝ ես կարող է ձեզ հարցազրույց տամ այսօր, ես կարող եմ հարցազրույց տալ այսօր… այս դեպքում որեւէ մեկը որեւէ ձեւով, որեւէ չափով չի փորձել նույնիսկ հիմնավորել , որ այդպիսի զարգացումների  հավանականություն կա: Այդ ամեն ինչը, որ ասում են, վերջում պետք է ավելացնեն՝ երկնքից ընկավ երեք խնձոր, մեկը սրան, մեկը նրան, որ ժանրի հետ բռնի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930