ԵԽԽՎ (Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով) դիմել է ռուսական իշխանությանը «վերաբացելու և շարունակելու» հետաքննությունը, որն իրականացվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գծով։
Վեհաժողովը, միաձայն կերպով հավանություն տալով Էմանուելիս Զինգերիսի (Լիտվիայի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում) զեկույցը, եկավ այն եզրակացության, որ «գործի վերաբերյալ ոչ բոլոր հանգամանքներն են ուսումնասիրվել և ճշմարտությունը ամբողջությամբ չի բացահայտվել»։ Մասնավորապես նշվել է՝
• Ձախողվել է տարբերակել և գտնել հնարավոր տեսանկարային ապացույց՝ ընդգրկելով Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, որը պատասխանատու է Կրեմլի անվտանգության համար:
• Ձախողվել է հարցաքննել հնարավոր վկաներին՝ ներառյալ նրանց, ովքեր գտնվել են կամրջի վրա կրակելու պահին և փոխադրամիջոցների հայտնի վարորդներին:
Կարդացեք նաև
• «Անկանոնություն, անհամապատասխանություն, անհեթեթություն» կա դատաբժշկական փորձաքննության ժամանակ կապված փամփուշտների և պարկուճների պատյանների միջև, որոնք վերականգնվել են, և վերքերի, որոնց պատճառով տառապել է Նեմցովը:
• «Ակնառու անհամապատասխանություն և հակասություն» գլխավոր վկաների վկայություններում:
• Մի շարք խախտումներ դատավարության ընթացքում:
Ընդհանուր առմամբ՝ Վեհաժողովը նաև նշեց երկու մարդկանց, ովքեր սպանության մասնակից են եղել՝ ատրճանակով զինված Զաուր Դադաևը ու չեչենական բանակի հրամանատար Ռուսլան Մուխուդինովը, որը կասկածվում է սպանության համար 15 միլիոն ռուբլի վճարելու մեջ։ Նրանք «սերտ կապերով կապված են եղել Չեչնիայի բարձր զինվորական և քաղաքական ղեկավարության հետ»։
Անհնար է, որ այս մարդիկ « կարողանային կամ համարձակվեին բեմադրել հայտնի քաղաքական դեմքի սպանության դժվարին գործողություն Մոսկվայի կենտրոնում՝ մարդկանց աչքի առաջ, առանց որևէ լուրջ իմացության կամ հրամանի, որն անմիջապես պետք է ուղղորդված լիներ իրենց ղեկավարության կողմից»,- ասել են խորհրդարանի անդամները։
Չի պարզվել, թե որտեղից Մուխուդինովին այդքան գումար մարդասպաններին վճարելու համար։
Վեհաժողովը խորհուրդ է տվել այն երկրներին, որոնք ընդունել են «Մագնիտսկի օրենքները», ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, «ովքեր պատասխանատու են այն սխալմունքների համար, որոնց պատճառով անհրաժեշտ հետազոտական աշխատանքները ձախողվել են պարզելու Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Պատրաստեց Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ