Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Հունիս 28,2019 23:53

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Լայչակին զեկուցել են համանախագահների վերջին խորհրդակցությունների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել համանախագահների հովանու ներքո Մոսկվայում ապրիլի 15-ին և Վաշինգտոնում հունիսի 20-ին: Համանախագահները նաև ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել են մարդասիրական հարցերում գրանցված առաջնընթացի, այդ թվում այսօր ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին:

Լայչակն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև կողմերի ցուցաբերած ջանքերին լարվածությունը թուլացնելու և կառուցողական մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ հանուն խաղաղության և բանակցություններում առաջընթացի:

«Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը, որը ցույց է տալիս, թե ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների հակամարտությունից տուժած մարդկանց համար»,- ասել է Լայչակը՝ մեկնաբանելով գերիների փոխանակման լուրը:

 

Պատրաստեց Վիկտորյա  ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930