Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Ֆիդո. 14 տարի սպասելով մահացած տիրոջը

Հունիս 28,2019 23:00

Շատ պատմություններ կան այն հավատարիմ շների մասին, որոնք տերերի մահից տարիներ անց շարունակել են սպասել նրանց: Ամենահայտնին Ճապոնիայում ապրած Հատիկոյի մասին է: Պակաս հանրաճանաչ չէ նաեւ շոտլանդական Գրեյֆրիարս Բոբբի մասին պատմությունը. 19-րդ դարում ապրած այդ շունը 14 տարի հսկել է տիրոջ գերեզմանը: Այս երկու շան մասին գրքեր են գրվել, ֆիլմեր նկարվել:

Սակայն տիրոջ կենդանության որոք հայտնի դարձած մեկ այլ շուն, կարելի է ասել, ոչ պակաս հայտնիություն ունի մեր օրերում: Խոսքը Ֆիդոյի մասին է: Նա ապրել է Իտալիայում՝ Տոսկանա նահանգի Բորգո Սան Լորենցո գավառում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին: 1941 թ.-ին թրծման վառարանների արտադրամասի մի բանվոր՝ Կարլո Սորիանին, գտել է մահամերձ վիճակում գտնվող փողոցային փոքրիկ շունիկի, տուն տարել, բուժել, խնամել, կնքել Ֆիդո անունով, որ իտալերենից թարգմանած նշանակում է հավատարիմ, նվիրված: Այս բարեսրտության համար կենդանին նրան երախտապարտ է եղել ողջ կյանքի ընթացքում: Ամեն օր նա տիրոջը սպասել է ավտոբուսի կանգառում եւ հրաժարվել է լքել այն, քանի դեռ տերը չի եկել: Այդպես՝ երկու տարի շարունակ: Եվ դա այն ժամանակ, երբ Իտալիան ռմբակոծվում էր գրեթե ամեն օր: 1943թ. -ի վերջին օրերին՝ դեկտեմբերի 30-ին, սակայն, Ֆիդոյի տերը չի վերադառնում աշխատանքից… Նա մահանում է արտադրամասի վրա ավիառումբերի անկման ժամանակ: Ֆիդոն ամեն օր նրան սպասել է կանգառում, եւ այդպես 14 տարի՝ մինչեւ իր մահը՝ 1958 թվականի հունիս:

Նրա պատմությունը շրջում է ամբողջ Իտալիայում: Ֆիդոն միշտ եղել է թերթերի ուշադրության կենտրոնում՝ թե պատերազմից առաջ, թե հետո: Մարդկանց բազմությունը հավաքվում էր՝ նայելու, թե ինչպես է Ֆիդոն հասնում ավտոբուսի կանգառ եւ սպասում, հետեւում, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից, իսկ հետո հեռանում՝ այդպես էլ չտեսնելով տիրոջը: Շանը տեսնելու համար Իտալիա էին գալիս շատ երկրներից: Ֆիդոն իր կենդանության օրոք շատ պարգեւների եւ մեդալների է արժանացել՝ քաղաքային իշխանությունների կողմից, անգամ նրա արձանն են կանգնեցրել 1957 թվականին, բայց նրա ուզածն ուրիշ էր…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930