Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը: Վավերացման ներպետական ընթացակարգի հաջորդ փուլով նախատեսվում է համաձայնագրի վավերագրի ստորագրումը Կիպրոսի նախագահի կողմից:
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155992103167434