Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, կիսաեզրափակիչ գոտեմարտում առավելության հասնելով հունգարացի Տամաս Լորինչի նկատմամբ, իր համար ապահովել է առնվազն արծաթե մեդալ: Եզրափակչում Չալյանը չեմպիոնական ոսկու համար վաղը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ