Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ. ermenihaber.am

Հունիս 28,2019 19:41

Նախօրեին հայտնի դարձավ, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։

Պատճառը Ստամբուլի նահանգապետարանից հունիսի 26-ին Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրությունն էր՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։

Այս իրադարձությունը տարբեր մեկնաբանությունների ու ենթադրությունների առիթ է դարձել, քանի որ գրության մեջ նշված չի եղել հետաձգելու պահանջի պատճառը:

Խնդրին անդրադարձել է նաև պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ առաջադրվել է տեղապահի ընտրություններին:

Մաշալյանը սոցցանցում արած հայտարարության մեջ որոշ մանրամասներ է հայտնել գործընթացի մասին: Նա նախ նշել է, որ տեղապահի ընտրությունը հետաձգելու պահանջով 2 նամակ է ստացել պատրիարքարանը: Հունիսի 25-ին ստացված 1-ին նամակը, որի մասին չի հայտնվել, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հետ է ուղարկել նահանգապետարան:

«Երբ Արամ սրբազանին հարցրեցի (չհայտնելու) պատճառների մասին, ասաց, որ չի ընդունել այդ պաշտոնական գրությունը, այն հետ է ուղարկել նահանգապետարան, ապա կապվել է Անկարա պատկան մարմինների հետ և բանավոր համաձայնություն ստացել ընտրությունները նախատեսված օրը՝ հունիսի 27-ին անցկացնելու համար»,- գրել է Մաշալյանը:

Մաշալյանն այնուհետև անդրադարձել է հետաձգման պահանջի հավանական պատճառներին՝ այն կապելով Ստամբուլի նահանգապետին Աթեշյանի՝ պատրիարքարանի հոգևորականներից թաքուն ուղարկած նամակի հետ:

Ըստ Մաշալյանի՝ իրենց զրույցի ընթացքում Աթեշյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ստամբուլի նահանգապետարան ընտրությունների գործընթացքի մասին տեղեկացնող նամակ է ուղարկել, որի մասին տեղյակ չեն եղել հոգևոր խուրհուրդն ու անձամբ ինքը՝ Մաշալյանը: Մաշալյանը նախ անտեղի ու ժամանակավրեպ է համարել այդ մանակը, քանի որ, ըստ ավանդույթի պատրիարքարանը պատկան մարմիններին տեղեկացնում է գործընթացի մասին միայն տեղապահ ընտրելուց հետո:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930