Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կողմից ԵԽԽՎ-ում փոխնախագահի պաշտոնում առաջադրված Լեոնիդ Սլուցկին չի հավաքել բավարար ձայներ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ քվեարկության առաջին փուլում, Սլուցկին չէր ստացել ԵԽԽՎ ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը, հետևաբար անցկացվել է քվեարկության երկրորդ փուլ:
Հունիսի 26-ին երկրորդ փուլի քվեարկությանը Սլուցկին չի հավաքել բացարձակ մեծամասնությունը, փաստորեն նա չի ընտրվել ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում:
Ռուսաստանի աթոռն ազատ կմնա, մինչև որ Ռուսաստանի առաջարկած որևէ թեկնածու հավաքի ձայների բացարձակ մեծամասնություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ