«Ժառանգություն» կուսակցությունն իր գրասենյակում հանդես եկավ ասուլիսով՝ անդրադառնալով ՀՀ ներքին և արտաքին խնդիրներին։
Նախագահ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ «Ժառանգություն»-ը ներկայացնում է 3-րդ բևեռ ձևավորելու հայտ, որտեղ չկան նախկիններ։
Գրիգորյանը նշեց, որ իրենք դուրս են, այսպես կոչված, ՀՀ երեք նախագահների հետ կապերից։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի սխալ քվեարկությանը՝ նա ասաց, որ ներկայացված պատճառաբանություններն անընդունելի են՝ կապված հոգնածության հետ։
Կարդացեք նաև
Այս մեկ տարին, «Ժառանգության» նախագահի համոզմամբ, ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը արդյունավետ չէ՝ հավաստիացնելով, որ ԺԿ-ն հանդես կգա համապատասխան այլընտրանքային ծրագրերով։
Գրիգորյանի կարծիքով՝ դատական բարեփոխումների և վեթինգի անհրաժեշտությունը կա, սակայն նա քաղաքական շանտաժ որակեց Վահե Գրիգորյանի պահվածքը՝ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո կատարած հայտարարությամբ պայմանավորված։
Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ Գրիգորյանը չէր անդրադառնում ՍԴ-ում առկա խնդիրներին և միայն ընտրվելուց հետո բարձրաձայնեց։
Դիլբարյանի հավաստիացմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չունեն այն հենարանը, որ կարողանան քաղաքական ռևանշի հասնել։
Հ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: