Շատ հավանական է, որ «Առյուծ արքա» կինոնկարը, որը ստեղծվել է 1994թ. էկրան բարձրացած համանուն մուլտֆիլմի հիման վրա, կգերազանցի «Հարի Փոթերը և Մահվան պարգևները, մաս 2» ֆիլմի բացման հասույթը, որը կազմել է 169,1 միլիոն դոլար:
Ներկա դրությամբ «Առյուծ արքան» կինոնկարն իր ստացած հասույթի չափով առաջ է անցել «Խաղալիքների աշխարհը, մաս 4 », «Ալադին », «Սուպեր ընտանիքը, մաս 2» և «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմերից: Ի դեպ, վերջին երկու մուլտֆիլմերից ստացված հասույթը կազմել է 182,7 և 174,8 միլիոն դոլար:
Այս լուրերին հաջորդում է ամերիկյան «Fandango» տոմս վաճառող ընկերության հայտնած տեղեկությունը, որ «Առյուծ արքան» երկրորդն է «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմից հետո, իր նախնական տոմսերի վաճառքի քանակությամբ: Մինչդեռ ամերիկյան «Atom Tickets» ընկերությունը հայտնում է, որ այս ֆիլմն իր տոմսերի վաճառքի քանակով լավագույնն է ընտանեկան ֆիլմերի շարքում:
«Առյուծ արքան» ֆիլմի ռեժիսորը՝ Ջոն Ֆավրոն, 2016թ. էկրան բարձրացած և մեծ հաջողություն ձեռք բերած «Ջունգլիների գիրքը» ֆիլմի ռեժիսորն է, որը ունեցել է 966,6 միլիոն դոլարի շահույթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ