Հունիսի 26-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կլաարի հանդիպումների թիրախում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող հիմնահարցերն էին:
Հատուկ ներկայացուցիչըն այսօր՝ հունիսի 27-ին, նախատեսում է այցելել Տավուշի մարզի որոշ սահմանամերձ գյուղեր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
EU NEIGHBOURS east