Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկուհի Հարությունյանն. Այս ոլորտներում որևէ բարեփոխիչ քայլ նոր իշխանությունների կողմից դեռևս չի կատարվել

Հունիս 28,2019 17:59

Հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում անցկացրեց քննարկում՝ «Անցումային արդարադատություն. իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ Հայկուհի Հարությունյանը։

2018 թ. Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ակնկալվում էր սահմանադրության փոփոխություն՝ սուպերվարչապետությունից հրաժարվելով, ակնկալվում էին «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ, ակնկալվում էին դատաիրավական համակարգի առողջացմանն ուղղված քայլեր:

Հայկուհի Հարությունյանն արձանագրեց, որ անցնող մեկ տարվա ընթացքում այս ոլորտներում որևէ բարեփոխիչ քայլ նոր իշխանությունների կողմից դեռևս չի կատարվել: Պատճառը ոչ թե քաղաքական կամքի բացակայությունն է, այլ ավագանու, ապա խորհրդարանական ընտրությունները, որոնք լրացուցիչ ջանք ու ռեսուրս էին ենթադրում:

«Անցումային արդարադատության իրականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն ժամանակ, երբ մայիսի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց: Սակայն Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության անհրաժեշտության մասին խոսել էր շատ ավելի վաղ: Քաղհասարակությունն էլ այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում»,-ասաց Հայկուհի Հարությունյանը:

«Անցումային արդարադատությունը ենթադրում է քաղաքական գնահատական նախորդ համակարգին, պետությանը հասցված վնասների արձանագրում իրավապահների կողմից, այդ վնասի փոխհատուցում, բայց ոչ քրեական պատիժ»,-ասաց Սեյրան Մարտիրոսյանը:

Այդ դեպքում ստացվում է՝ տասը հազար դրամ գողացողին սպառնում է հինգ տարի ազատազրկում, պետության առաջ հանցագործություն կատարողը ներողամտությա՞ն է արժանանում հարցին Սեյրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ հասարակական համերաշխության մթնոլորտը չափազանց կարևոր է, և անցումային արդարադատությունը կարող է նպաստել այդ համերաշխության մթնոլորտի կայացմանը:

«Անմեղության կանխավարկածը պահպանելը չափազանց կարևոր է՝ համակարգին սպասարկող բոլոր պաշտոնյաներին մեղադրականներ հնչեցնելուց առաջ»,-նկատեց պարոն Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում թե’ անցումային արդարադատությունը, թե’ վեթինգի ինստիտուտը անպայման կհաջողեն:

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930