Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի կարգավորման տիրույթում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերն են:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ ըստ օրինագծի՝ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը որպես կրկնակի ստաժ է հաշվարկվում նաեւ այն դեպքում, երբ ծառայողը զինված ուժերի ներկայացուցիչ չէ:
Սաիյանը հիշեցրեց, որ 2018թ.-ից շփման գծում հերթապահում են նաեւ ՀՀ ոստիկանության զորքերը, եւ այս օրենսդրական փոփոխությունն այդ փաստով է պայմանավորված:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի խորհրդարանում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ