«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ, հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց կուսակցության ներկայացուցիչներին՝ մաղթելով, որ իրենց գործունեությամբ նպաստեն հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սուրբ ու նվիրական գործին։
Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու որպես սահմանադրական ինստիտուտի դերի մասին, որը կենսական նշանակություն է ունեցել հայկական ինքնության ձևավորման, հայկական մտքի, արվեստի, մշակույթի և գիտության արարման, պահպանման գործում: Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայապահպանության շտեմարան, որից սնվել են հարյուրավոր սերունդներ՝ աշխարհի տարբեր ծայրերում հայ լինելու և հայ մնալու համար։ Հանդիպման ընթացքում Արթուր Ղազինյանը ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը և գործունեության ուղղությունները։ Նա նշեց, որ բարդ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետությանն աջակցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության գաղափարախոսության կողմնակիցները ջանալու են քաղաքական դաշտում արմատավորել «հանուն» գաղափարախոսությունը. հանուն Հայաստանի ազգային և պետական շահի։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հաջողություններ ու բեղմնավոր գործունեություն մաղթեց կուսակցությանը՝ իր առաքելության իրականացման ճանապարհին։
Կարդացեք նաև
Մ Ե Կ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Ց Ե Ն Տ Ր Ի Ս Տ Ա Կ Ա Ն Կ ՈՒ Ս Ա Կ Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն