Դուքս և դքսուհի Սուսեքսների տունը վերակառուցվել է 2.4 միլիոն ֆունտով ( $3.06 միլիոն), որը հատկացվել է հարկատուների գումարներից։ Արքայազն Հարիի և իր կնոջ՝ Մեգանի տանը, (Frogmore Cottage) որը գտնվում է Վինձորի դղյակի կողքին, մեծ շինարարական աշխատանքներ են կատարվում, որպեսզի հինգ առանձին տները միացվեին իրար և մեկ մեծ օջախ կառուցվի։ Սա զույգի և իրենց որդու՝ Արչիի համար է։ Շինարարական ծախսերի մի մասը հոգացել է արքայական զույգը։
«Շինությունը վերակառուցելու նպատակ չի եղել տարիներ շարունակ և արդեն ամեն ինչ հատկացվել էր այն վերակառուցելու համար և մեր պարտականությունն էր պահպանել թագավորական արքունիքի կալվածքները»,- ասել է Մայքլ Սթիվենսը, որը պատասխանատու է միապետության ծախսերի համար։
«Կառույցը վերածվել է մեկ կեցության վայրի, իսկ հնացած ենթակառուցվածքները փոխարինվել են կարողության երկարատև կյանքը ապահովելու համար»,- ասաց նա։ «Հիմնականում բոլոր հարմարանքների և կցամասերի համար վճարել է թագավորական ընտանիքը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Պատրաստեց Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ