ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի փոխել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի շարունակվող հանդիպումների մասին կարծիքը: Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ դա կարող է դիտվել միջամտություն`ՀՀ-ի ներքին գործերին:
Հիշեցնենք, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել էր «Մարտի» 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչից հետո դեսպանը կանչվել էր ԱԳՆ:
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության վերադարձի հարցով հայկական պատվիրակության անդամներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի հետ տեղի ունեցածին: Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ պատահաբար սխալ է քվեարկել, հետո լուսանկարներ հրապարակեց ՌԴ պատվիրակների հետ մերձեցման երեկո կազմակերպելու քննարկումից, իսկ Հովհաննես Իգիթյանը դահլիճում չէր եղել: ԱԺ նախագահն ասաց, որ նրանք կարծես ամեն ինչ պարզաբանել են: Հենց սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարից ԱԺ նախագահը տպավորություն է ստացել, որ ռուս գործընկերը վատ տպավորություն չի ստացել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ