Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոնաթան Լաքոտ. «Ոսկե ծիրանը» տարածաշրջանի կարեւորագույն փառատոներից է»

Հունիս 28,2019 16:32

Հուլիսի 7-14-ն անցկացվելիք 16-րդ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հունիսի 28-ին հրավիրված մամուլին ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին փառատոնի օրերին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

«Ոսկե ծիրանի» միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնի կարեւորագույն ծրագրերից շատերը կարող էին չիրականանալ, եթե չլիներ դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը եւ այս տարին նույնպես բացառություն չէ:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ իրենց համար «Ոսկե ծիրանը» կարեւորագույն փառատոներից է տարածաշրջանային մասշտաբով: «Սա մի փառատոն է, որի շնորհիվ լավագույն ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանում: Այս փառատոնը հանրությանը հնարավորություն է տալիս բացահայտել միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, որի մաս է կազմում ֆրանսիական կինոն»,- ասաց պարոն Լաքոթը: Հավելեց, որ այս տարի ներկայացվող 110 ֆիլմերից 23-ը ֆրանսիական են կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության:

Մանրամասն` տեսանյութում:

Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ՝ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ’Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը ներկայացրեց գերմանական ծրագիրը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Վիմ Վենդերսի Ֆրանցիսկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:

Մանրամասն` տեսանյութում :

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնը խոսեց ամերիկյան ծրագրից: Նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:

Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին: Պարոն Անդերսոնն ասաց, որ ԱՄՆ դեսպանատունն ուրախ է համագործակցել «Ոսկե ծիրանի» հետ:

Մանրամասն` տեսանյութում:

Նա սիրով ներկայացրեց ամերիկյան կինոգործիչներին եւ մասնավորապես Քեթլին Լեսլին եւ այն հանրահայտ ֆիլմերը, որտեղ նա աշխատել է:

Մանրամասն` տեսանյութում 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930