Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մետաղի թափոնները չհավաքեն, վերամշակողների վրա ճնշումը մեծանալու է». Էկոնոմիկայի նախարար

Հունիս 28,2019 16:25

ԱԺ նիստում այսօր քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով մետաղական ջարդոն արտահանելու դեպքում մեկ տոննայի համար սահմանվում է պետական տուրք՝ առանց բացառությունների:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն Էկոնոմիկայի նախարար, օրինագծի զեկուցող Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց. «Որոշ անձինք կամ ընկերություններ հին մեքենաների պահեստամասերն օգտագործում են առեւտրային կամ այլ նպատակներով, իսկ մեքենաների թափոնները հայտնվում են ՀՀ ճանապարհներին եւ ձորերում, օրինակ՝ Էջմիածնի ճանապարհին, Նոր Նորքի ձորում: Այդ թափքերի փաստն աղբի հիմնախնդիր է դարձել, ի՞նչ լուծում կառաջարկեք»:

Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ տեղական արտադրողներն այսօր հավաքում են այդ աղբը. «Եթե չհավաքեն, իրենց վրա ճնշումը մեծանալու է: Դա վարչապետի հանձնարարական է: Եթե որեւէ հանգամանքում տեսնենք, որ գործընթացը դանդաղում է, չենք բացառում, որ նոր օրինագծով հանդես կգանք»:

Անի Սամսոնյանը հարցրեց՝ տեղական արդյունաբերողները քանի՞ թափք են արդեն հավաքել: Նախարարը նշեց, որ մի թափքը մոտ 200 կգ մետաղ է. «Այն տասը հազար տոննա մետաղի թափոնը, որն արտահանվել է վերջին ամիսներին, դրա մոտ 1/3-ը թափքերն են, որոնք հավաքվել են շրջակա միջավայրից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930