Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից հետո ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չի մասնակցում ԱԺ նիստերին: Սասուն Միքայելյանը չմասնակցեց անգամ իշխող ուժի համար այդքան կարեւոր` ՍԴ դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հարցի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ Սասուն Միքայելյանը չհավաքեց անհրաժեշտ քանակի ձայներ եւ չընդգրկվեց ՔՊ վարչությունում: Իսկ համաժողովի նրա ելույթի ժամանակ շատերը ցուցադրաբար լքեցին դահլիճը: Դա Արարատ Միրզոյանը բոյկոտ չի համարում, ոչ էլ իրենց գործընկերոջ նկատմամբ հարգանքի բացակայություն: Նկատեց, որ դահլիճից դուրս եկան նաեւ Սասուն Միքայելյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եղող անձինք. «Միգուցե դուրս էին եկել ծխելու»:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով իր եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունների լարվածության մասին հարցին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ նման բան չկա: Նաեւ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ Սասուն Միքայելյանը չի հաճախում խորհրդարան:
Խոսակցություններ տարածվեցին, որ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե կարող է «մանդատը շպրտել»: Ասաց՝ բացարձակապես տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ