ԱԺ-ում այսօր պատգամավորների գաղտնի քվեարկությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած երկու թեկնածուներն ընտրվեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:
ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի օգտին «կողմ» էր քվեարկել 75, իսկ «դեմ»՝ 12 պատգամավոր:
Մյուս թեկնածուի՝ Կարեն Սեդրակյանի օգտին «կողմ» էր քվեարկել 78, իսկ «դեմ»՝ 8 պատգամավոր:
Հիշեցնենք, որ տնտեսագետ Կարեն Սեդրակյանը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին խորհրդական, Սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ, Էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել առաջատար եւ առաջին կարգի մասնագետի պաշտոններ:
Կարդացեք նաև
Իսկ տնտեսագետ Էդգար Ճաղարյանը եղել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պարենային ապահովման բաժնի պետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ