Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել չբացահայտված պայմաններում

Հունիս 28,2019 16:14

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի երկու քաղաքացի հայրենադարձվեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Ադրբեջանի քաղաքացին հատել էր միջազգային սահմանը դեպի Հայաստան  ս․թ․ մարտի 16-ին, և Հայաստանի քաղաքացին հատել էր միջազգային սահմանը դեպի Ադրբեջան 2017թ․ հունիսի 20-ին։

Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձանց Հայաստանում և Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում, ինչպես նաև հայրենադարձման նախօրեին՝ նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով։

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930