Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է առաջարկել Վահե Գրիգորյանը` Արարատ Միրզոյանին ուղղված նամակում

Հունիս 28,2019 15:54

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրուցում հաստատեց, որ վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը նամակով դիմել է տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում նաեւ իրեն: «Ըստ ամենայնի, սահմանադրական ճգնաժամի մասին կարելի է խոսել»,- ասաց ԱԺ նախագահը`արձագանքելով լրագրողների հորդորներին`գաղտնազերծել նամակի բովանդակությունը:

Արարատ Միրզոյանը ողջունում է, որ նամակը ՀՀ բոլոր պետական մարմիններին է ուղարկվել, քանի որ խոսքը ՀՀ-ի իրավական անվտանգությանն է վերաբերում: Ասաց, որ ինքը պատրաստվում է նամակն ուղարկել բոլոր պատգամավորներին`քննարկումներ սկսելու համար: Նա կարծում է, որ հարցի շուրջ առհասարակ լայն քննարկումներ պետք է լինեն եւ ոչ միայն խորհրդարանում: Նա կարծում է, որ հարցը լայն կոնսենսուսի շրջանակներում պետք է լուծվի: Իր համար ընդունելի չէ այն տարբերակը, որ կառավարությունը երեք թեկնածու է առաջարկում`նշանակում: Արարատ Միրզոյանը դա համարում է ուժային մեթոդ:

Արձագանքելով եղած բոլոր մեկնաբանություններին, թե Վահե Գրիգորյանը Սահմանադրության տառացի մեկնաբանություններ էր անում, Արարատ Միրզոյանն ասաց`եթե անգամ ընդունենք, որ այդ դիտարկումները իրավացի են, միեւնույն է, պետք է ընդունենք, որ ՍԴ-ի նկատմամբ կա հասարակության անվստահություն, որը նոր չէ, արդեն տասնամյակների պատմություն ունի:

Վահե Գրիգորյանը նաեւ հարցի հանգուցալուծման իր տեսլականն է ներկայացրել նամակում`երեք տարբերակ առաջարկելով. «Փաստարկելով եւ հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանն, ըստ էության, լուծման երեք տարբերակ է տեսնում: Երեք տարբերակները չեմ ասի: Սպեկտորն այսպիսին է`սկսած առկա իրավիճակի փաստագրումից`մինչեւ մեծ կամ փոքր տրամաչափի փոփոխություններ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, Արարատ Միրզոյանն ասաց, որ միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով, Արարատ Միրզոյանի կարծիքով, ՍԴ-ի նկատմամբ վստահությունը չի վերականգնվի: Իսկ ՍԴ բոլոր անդամների հրաժարականն, ասում է. «Միգուցե դա տարբերակ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930