Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14:15-ի սահմաններում Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքից տեղի ուժերով ջրից դուրս է բերվել Գեղհովիտ համայնքի բնակիչ Մ. Պ.-ն (2012 թ. ծնված), ով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Արտակարգ իրավիճակների նախարարություն