«Աբովյանում կլանային կառավարում չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում պնդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Պատգամավորի կարծիքով, առհասարակ, Հայաստանի որեւէ բնակավայրում կլանային կառավարում չկա:
Հիշեցնենք, Աբովյան քաղաքում պահպանվող կլանային կառավարման մասին երեկ հայտարարել էր Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը`հավելելով, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանը դեռ պետք է ապացուցի, որ ինքը արդյունավետ է կառավարում, կլանային շահեր չի սպասարկում եւ պահպանում է օրինականությունը:
Արման Աբովյանը կոչ է անում` հարգել քաղաքացիների ընտրությունը:
ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ ԲՀԿ-ի եւ ՔՊ-ի միջեւ ոչ մի լարվածություն չկա:
Կարդացեք նաև
Խոսակցություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, բանագնացներ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ`վերջին շրջանում առաջացած լարվածությունը թուլացնելու նպատակով: Արման Աբովյանը ՔՊ-ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան լարված հարաբերությունների մասին խոսակցությունները համարում է լրատվական մանիպուլյացիաներ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ