Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի երեւանյան առանձնատունը 2 օր առաջ է գրանցվել». Սարհատ Պետրոսյան

Հունիս 28,2019 14:40

«Հեռու եմ այն մտքից, որ մեծահարուստներին պետք է զրկել իրենց տներից, բայց Սուրիկ Խաչատրյանը, պարզվում է՝ մի հսկա տուն է կառուցել Երեւանում՝ առանց սեփականության իրավունքի: Ի՞նչ է արվելու այս դեպքում»,-ԱԺ-ում այսօր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին այսպիսի հարցադրում ուղղեց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Սարհատ Պետրոսյանը պատասխանեց. «Գույքը գրանցվել է երկու օր առաջ՝ համապատասխան վճարումներ կատարելով Երեւանի բյուջե: Մինչեւ այս պահն այն ինքնակամ շինություն էր համարվում: Ես չեմ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ, բայց մենք պատրաստ ենք աջակցել այն իրավական որոշմանը, որը կկայացվի՝ այդ գույքի ապագա իրավական ճակատագրի հետ կապված»:

Հիշեցնենք, որ Սարհատ Պետրոսյանն ավելի վաղ ասել էր, որ այդ առանձնատունը Երեւանի ամենաթանկ անշարժ գույքն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930