Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վեթինգի մասին առանձին նախագիծ չի լինի. Լիլիթ Մակունց

Հունիս 28,2019 14:26

Առայժմ վեթինգի իրականացման գործիքակազմն այլ կլինի, առանձին նախագիծ չի լինի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա մանրամասնեց, որ այլ գործիքակազմ ասելով նկատի ունի այն, որ կլինի որոշակի նախագծերի ընդունում`ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն մարմնին վերաբերող, որոնցով էլ կիրականացվի վեթինգը: Նախագծերի ընդունման ժամկետների մասին նա հստակ խոսել չի կարող, ասում է`աշխատատար եւ ժամանակ պահանջող գործ է, բայց իրենք ամեն ինչ անում են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնեն:

Հիշեցնենք, երեկ արդարադատության նորանշանակ նախարարը հայտարարել էր, որ վեթինգի մասին առանձին նախագիծ կլինի:

Երեկ նախարարը նաեւ ասել էր, որ արդեն միջազգային փորձաքննության է ուղարկվել առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման նախագիծը: Լրագրողները հետաքրքրվեցին` պատգամավորների հետ քննարկվե՞լ է նախագիծը: Լիլիթ Մակունցն ասաց, որ ինքը նախագծին ծանոթ չէ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները քննարկումներին մասնակցե՞լ են, թե`ոչ, տեղյակ չէ:

ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամի մասին էլ «Իմ քայլի» ղեկավարը չխոսեց: Ասաց`ՍԴ-ում քննարկումներ են ընթանում, առաջարկները կներկայացվեն պատգամավորներին, կծանոթանան, հետո կարծիքներ կհայտնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930