Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների աշխատավարձերը չե՞ն բարձրանա

Հունիս 28,2019 14:04

Ինչպե՞ս կազդի նվազագույն աշխատավարձի փոփոխությունները պաշտոնյաների աշխատավարձերի վրա`Aravot.am-ի եւ 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն ասաց, որ նախագծի հեղինակներ Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի առաջարկի տրամաբանությունն այն էր, որ պետական պաշտոնյաների աշխատավարձի բազային դրույքաչափի վրա ազդեցություն չունենա, որ սա միտված չլինի պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այլ ունենա սոցիալական էֆեկտ:

«68 հազար դրամը, եթե առկա կարգավորումներում որևէ բան չփոխվի, որոշակի ռիսկեր այս մասով ստեղծում է»,- ասաց նա` հավելելով, որ կփորձեն այդ ռիսկերը մեղմել:

Հիշեցնենք, «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկել էին նվազագույն աշխատավարձի բարձրացում`սահմանելով 63, 5 հազար դրամ, սակայն, երեկ կառավարությունը որոշեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը` հասցնելով 68 հազար դրամի:

Արտակ Մանուկյանն, առհասարակ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը չափազանց կարևոր գործիք է համարում. «Եթե ճիշտ չես ընտրում առկա միտումները եւ չափից ավելի ես բարձրացնում նվազագույն աշխատավարձի շեմը, սա կարող է հավելյալ ռիսկեր բերել գործազրկության բարձրացման առումով: Պատգամավորը նկատում է` պետությունն ունի մի շարք սոցիալական պարտավորություններ, իսկ վերջին անգամ նվազագույն աշխատավարձի փոփոխություն եղել է 2014 թ-ին:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930