Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շուկան ազատ է, ով ուզում է, թող ներմուծի». Կարեն Սեդրակյանը՝ բնական մենաշնորհների մասին

Հունիս 28,2019 13:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է տնտեսագետ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին խորհրդական, Սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ, Էկոնոմիակայի նախարարությունում առաջատար եւ առաջին կարգի մասնագետի պաշտոններ զբաղեցրած Կարեն Սեդրակյանի թեկնածությունը՝ մեկ տարի ժամկետով: ԱԺ-ն այսօր քննարկում է նրա թեկնածությունը:

ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը նրան հարցրեց. «Ցորենի, այլուրի, ձեթի եւ շաքարավազի շուկաներն արդեն բնական մենաշնորհների տիրույթում են: Ինչպե՞ս լուծել խնդիրը, որպեսզի ավելի շատ ներմուծողներ լինեն: Այդ մենաշնորհների տերերը չունեն առավելություն, բացի նախկինում ունեցածն այսօր իներցիայի ուժով տարածելուց»:

Կարեն Սեդրակյանը պատասխանեց, որ պետությունը փորձում է վերացնել հնարավոր խոչընդոտները՝ ներմուծողներին համապատասխան հնարավորություն տալով. «Շուկան ազատ է, ով ուզում է, թող ներմուծի: Հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի տնտեսվարողները մտնեն շուկա: Վախ կա, թե այլ պատճառ, պատասխանները կփորձեմ տալ ընտրվելուց հետո՝ վերլուծություններ իրականացնելով այդ ոլորտներում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ պետությունն իր մասով գործառույթները կատարում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930