Հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։
Ոստիկանություն