Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունից հետո Հայաստանում էապես մեծացել են ատելության խոսքի ծավալները». Հովսեփ Խուրշուդյան

Հունիս 28,2019 13:25

«Հեղափոխությունից հետո Հայաստանում, ցավոք, էապես մեծացել են ատելության խոսքի ծավալները»,-«Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովին հայտարարեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Դառնալով ատելության խոսքին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք մատնանշում ենք չորս հիմնական ուղղություն, որոնց ուղղությամբ փորձելու ենք հասկանալ պատճառները ատելության խոսքի ու քարոզի: Նկատելի էր, որ այդ խոսքը աճել է քաղաքականության ոլորտում: Ատելության խոսքի աճ է գրանցվել նաև սեռական փոքրամասնությունների հանդեպ:   Մյուս ոլորտն էթնիկ մշակութային ոլորտն է, կրոնական»:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ատելության խոսքի արդյունքում ունենում ենք սպանության, բռնությունների դեպքերի աճ, ուստի այս նախաձեռնությամբ փորձում ենք հասկանալ, թե ինչպես հաղթահարել ատելության խոսքը:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող Կարեն Զադոյանը համաձայնեց, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո կա ատելության խոսք և քարոզ, դա առավել ցայտուն երևում է սոցիալական ցանցերում. «Շատ կարևոր է ոչ միայն հասկանալ դրա պատճառները, այսինքն՝ դիագնոզը հասկանալ, հետո ճիշտ բուժում նշանակել, ազդել հանրային քաղաքականության վրա»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց. «Մենք տարբեր հարթակներում շատ ենք խոսում, բայց մասնագիտական քննարկումները կարևոր են հասկանալ, թե մասնագիտական ինչ իրավիճակ ունենք և ինչ լուծման ուղիներ կարող են առաջ գալ: Հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ օրենքով հնարավոր է ատելության խոսքի դեմ պայքարել: Ամեն մարդ պետք է հասկանա՝ իր բառամթերքի համար, որ օգտագործում է, պետք է իրեն հաշիվ տա: Անկախ այն զբաղեցրած դիրքից, որ մարդն ունի՝ սկսած շարքային քաղաքացուց վերջացրած բարձր պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած խոսք կարող է խոցելի դարձնել դիմացինին: Իհարկե, քննադատել կարող են բոլորը բոլորին, իշխանությանն ավելի, բայց քննադատությունը շփոթել ատելության խոսքի հետ և ագրեսիա տարածել, սա լավագույն ճանապարհը չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930